Գյումրիում փորձել են հրկիզել «Գյումրու ծննդատունը»

Գյումրիում փորձել են հրկիզել «Գյումրու ծննդատունը»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 6-ին Շիրակի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պաահպանության գլխավոր վարչության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոշտոյան փողոցում գտնվող «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում տագնապի ահազանգ է ստացվել։

Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը, որտեղ ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում մի քաղաքացի մտել է ծննդատուն, ձեռքին եղած պլաստամասե տարայով բենզինը լցրել է միջանցքում և այրել։ Բարեբախտաբար, առաջացած կրակը չի տարածվել, և այն կարճ ժամանակում հանգել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրիի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մ-ն է, ում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth