Գալստյանը չնվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

Գալստյանը չնվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը չնվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Գալստյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և հաջորդաբար հաղթեց Բելառուսի, Ֆրանսիայի, Ադրբեջանի ներկայացուցիչներին: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Վրաստանից Ռամազ Զոիձեի հետ, սակայն պարտվեց 10:1 հաշվով:

Մինչ այս Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: Այս մրցաշարում ուղեգիր ձեռք բերեցին նաև ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth