Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ մարտի 25-31-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի  ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

  • Մարտի 25-ին Իրանի Ահար քաղաքից 35 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 40 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 30-ին Թուրքիայի Վան քաղաքից 38 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth