Հայաստանը նվաճեց երեք մեդալ

Հայաստանը նվաճեց երեք մեդալ

Վարշավայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց երեք մեդալ: Արծաթե պարգևի արժանացավ երևանցի Մալխաս Ամոյանը (72 կգ): Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզ նվաճեց նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ):

Գյումրեցի Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին: Կարապետ Չալյանը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2016 և 2020 թվականների առաջնությունների բրոնզե մեդալակիր է: Նա Հայաստանը կներկայացնի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր հետևյալ կազմով` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։

wp-apeth