ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը

ԱԺ նախագահը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրությունում:

Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

wp-apeth