Հայաստան են վերադաձել երեք ռազմագերի. մեկը Շիրակից է

Հայաստան են վերադաձել երեք ռազմագերի. մեկը Շիրակից է

Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վերադարձածներից մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։

«Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։ Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ»,- գրել է Բաղդասարյանը:
wp-apeth