Կանխատեսվում են անոմալ շոգեր

Կանխատեսվում են անոմալ շոգեր

Հայաստանում մայիսի 21-ին սպասվում է օդերևութաբանական պատմական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն մայիսի 19-ից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը:

Նշվում, է, որ, մանավորապես, Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված  առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝  +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։

Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։

wp-apeth