Չպայթած զինամթերքից մաքրվել է 2121 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ

Չպայթած զինամթերքից մաքրվել է 2121 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 121 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1 844 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth