Ընտրողների թարմացված ռեգիստրը` ԿԸՀ կայքում

Ընտրողների թարմացված ռեգիստրը` ԿԸՀ կայքում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը` ըստ համայնքների  և ըստ ընտրական տեղամասերի:

ԿԸՀ-ից հայտնում են, որ այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը և հասցեն:

Հիշեցնենք, որ ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:

wp-apeth