Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա որակյալ և անխափան էլեկտրաէներգիայով

Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա որակյալ և անխափան էլեկտրաէներգիայով

Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա որակյալ և անխափան էլեկտրաէներգիայով:  Այս մասին «Արցախպրեսի» թղթակցին հայտնել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի պատասխանատու Վաչե Վարդանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ մինչև 44-օրյա պատերազմը Մարտունու շրջանի էլեկտրամատակարարումն իրականացվում էր 110/35/10 կՎ լարման «Շուշի» ենթակայանից «Կարմիր շուկա» 35 կՎ օդային գծով: «Պատերազմի հետևանքով «Կարմիր շուկա» 35 կՎ օդային գծի զգալի հատվածներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը հնարավոր չէ վերականգնել հասկանալի պատճառներով: Էլեկտրասնուցումը ժամանակավոր վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջացել հրատապ կառուցելու երեք ուղղություններով 10 կՎ օդային գծեր, որոնք կապահովեին որակի ցածր ցուցանիշներով էլեկտրաէներգիա», – մեզ հետ զրույցում ասաց Վաչե Վարդանյանը:

Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ խնդրին արմատական լուծում տալու, ինչպես նաև շրջանում հուսալի, անխափան և որակյալ էլեկտրաէներգիա ապահովելու նպատակով կառուցվել է 41 կմ երկարությամբ «Մարտունի» 35 կՎ նոր օդային գիծ, որը սնվում է 110/35/10 կՎ լարման «Ստեփանակերտ» ենթակայանից: Կարմիր շուկայի ենթաշրջանի էլեկտրասնուցումը վերականգնելու համար կառուցվել է 15 կմ երկարությամբ «Կարմիր շուկա» 35 կՎ օդային գծի հատվածը, որը սնվում է «Մարտունի» 35/10 կՎ լարման ենթակայանից:

wp-apeth