Երիտասարդ ակրոբատները` Գյումրիում. կայացել է Հայաստանի առաջնությունը

Երիտասարդ ակրոբատները` Գյումրիում. կայացել է Հայաստանի առաջնությունը

Գյումրու մարմնամարզության մարզադպրոցում տեղի է ունեցել ակրոբատիկ մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են մոտ 80 մարզիկ-մարզուհի Երևանից, Գյումրիից, Վանաձորից ու Կապանից:

Մրցումներին մասնակցում էին տարիքային երկու խմբի ներկայացուցիչներ՝ 11-16 և 12-18 տարեկաններ: Երևանը ներկայացրել էր երեք, Գյումրին երկու, Վանաձորն ու Կապանը մեկական թիմով:

Գյումրեցի մարզիկների մրցելույթներից մարզիչները դժգոհ չէին: Ցատկորդ Ռազմիկ Մովսիսյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Պատվո հարթակի առաջին հորիզոնականին կանգեցին նաև հանրապետության երկրորդ քաղաքը ներկայացնող աղջիկների եռյակը՝ Գեղեցիկ Սեդրակյան, Էմի Առաքելյան, Աննա Հովսեփյան: Առաջինն էին նաև գյումրեցի տղաների քառյակը:

Հավելենք, որ ակրոբատիկ մարմնամարզության Հայաստանի երիտասարդական առաջնությունը տևեց երկու օր: Մրցումներին ներկա էր նաև Շիրակի մարզի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը: Առաջնության գլխավոր մրցավարն էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչ Շուշանիկ Հարությունյանը:

wp-apeth