Հրդեհ Թումանյան քաղաքում

Հրդեհ Թումանյան քաղաքում

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյան քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։58-ին, մարվել՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 00:49-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում կուտակած մոտ 500 կգ խոտ։

wp-apeth