Առցանց հետազոտություն ԱՀԿ-ի կողմից

Առցանց հետազոտություն ԱՀԿ-ի կողմից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե: Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ գլոբալ քաղաքականության մշակմանը: Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար: Հետազոտության հղումն այստեղ: Եթե կհանդիպեք դժվարությունների, կարող ենք կապ հաստատել հետազոտության հայաստանյան ներկայացուցչի հետ` Քրիստինե Գալստյան, հեռ. 093-48-84-24: Շնորհակալություն աջակցության համար»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth