Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական զինված ուժերն արցախա-ադրբեջանական շփման գծում վարում են համառ ու հերոսական մարտեր, սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կիրառել է հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրետանիներ: Մեր նոր զոհերի մասին արդեն տեղեկացրել ենք, այլ ինֆորմացիաներ ճշտվում են: Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան: Բոլորը պատշաճ բժշկական վերահսկողության ներքո են: Վիրավորները զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում են»,- նշել է Հովհաննիսյանը:

wp-apeth