ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 341 դեպք, որից 150-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 341 դեպք, որից 150-ը՝ արտակարգ

Հոկտեմբերի 12-18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 341 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 89 հրդեհի, մեկ փլուզման, հինգ ինքնասպանության փորձի, 10 օձի հայտնաբերման դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 125 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է յոթ մահ:

Արձանագրվել է թունավորման չորս դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել հինգ քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված հինգ տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

wp-apeth