Վահան Բիչախչյանը կրկին գոլ խփեց. տեսանյութ

Վահան Բիչախչյանը կրկին գոլ խփեց. տեսանյութ

Սլովակիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ ընդունել էր «Սենիցային»: Տանտերերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը, որը 63-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով մրցակցի դարպասը 11 մետրանոցից: Սա ութերորդ գոլն էր Վահանի Սլովակիայի ընթացիկ առաջնությունում: Այս ընթացքում վերջինս դարձել է նաև գոլային երկու փոխանցման հեղինակ: Առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում Բիչախչյանն երկրորդն է՝ խփած 8 գոլով:

wp-apeth