ՃՏՊ Վանաձոր քաղաքում

ՃՏՊ Վանաձոր քաղաքում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 17։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու և Նաիրի փողոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու և Նաիրի փողոցի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Վ․, ծնված 1966 թ․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Գարիկ Ա․, ծնված 2002 թ․)։

Փրկարարները մոտոցիկլետի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

wp-apeth