Հաստատվել է 2441 նոր դեպք և 22(+6) մահ. ընդհանուր 92254 դեպք

Հաստատվել է 2441 նոր դեպք և 22(+6) մահ. ընդհանուր 92254 դեպք

Նոյեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827-ն` առողջացած, 1363-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 407980 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5392 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2441 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 510 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է:

wp-apeth