Գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ,  1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: Ունի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

wp-apeth