ՃՏՊ Արզումանյան փողոցում․ կա տուժած

ՃՏՊ Արզումանյան փողոցում․ կա տուժած

Նոյեմբերի 1-ին, ժամը 19։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ կա տուժած։

Մինչ շտապօգնության աշխատակիցների՝ դեպքի վայր հասնելը փրկարարներն ուղևոր Կարեն Ս․-ին (ծնված 1963 թ․) ցուցաբերել են առաջին օգնություն․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

wp-apeth