Հաստատվել է 1328 նոր դեպք և 22 (+7) մահ. ընդհանուր 94776 դեպք

Հաստատվել է 1328 նոր դեպք և 22 (+7) մահ. ընդհանուր 94776 դեպք
Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94776 դեպք, որոնցից 57599-ն` առողջացած, 1413-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 35381 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 413515 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2991 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1328 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 1133 առողջացած և 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 383 է:
wp-apeth