Թշնամու զորքերը լուրջ կորուստներ են կրում

Թշնամու զորքերը լուրջ կորուստներ են կրում

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր հերթին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

«Զինուժ մեդիան» ներկայացրել է նաև պահեստազորային հրետանավորների մարզումները՝ ռազմաճակատ մեկնելուց առաջ:

wp-apeth