Թշնամին շարունակել է հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը. նախնական տվյալներով տուժածներ չկան

Թշնամին շարունակել է հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը. նախնական տվյալներով տուժածներ չկան
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։

wp-apeth