Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով

Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

wp-apeth