Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից. Հենրիխ Մխիթարյան

Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից. Հենրիխ Մխիթարյան

Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Ռոման» սեփական դաշտում 5:0 հաշվով հաղթեց ռումինական «Կլուժին»: Խաղի առաջին րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ վերնագրելով. «Արդյունավետ երեկո «Ռոմայի» համար: Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից»:

wp-apeth