«Գանձասար-Կապանին» հեռացրել են Բարձրագույն խմբից

«Գանձասար-Կապանին» հեռացրել են Բարձրագույն խմբից

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: «Գանձասար-Կապան» ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում: Ակումբի՝ ՀՖՖ ներկայացված գրությունը քննարկվել է ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի նիստում և կանոնակարգի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որոշում կայացվել «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումների խաղերին մասնակցելու իրավունքից զրկել՝ հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ: Բացի այդ, հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 17.06- կետը՝ որոշվել է չեղյալ համարել և զրոյացնել «Գանձասար-Կապան» թիմի և մրցակից թիմերի կողմից կայացած խաղերի ընթացքում ձեռք բերված միավորները:

  • «Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության ընթացքում հետագա մասնակցությունից հրաժարվելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումների խաղերին մասնակցելու իրավունքից զրկել՝ հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:
  • «Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի Գավաթի խաղարկության ընթացքում հետագա մասնակցությունից հրաժարվելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել ԳԽ մրցաշարից, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունից, հաջորդ մրցաշրջանում Գավաթի խաղարկության մասնակցության իրավունքից զրկել, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:
  • «Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից և VBET Գավաթի խաղարկությունից հրաժարվելու համար, հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 17.06- կետը՝ չեղյալ համարել և զրոյացնել «Գանձասար-Կապան» թիմի և մրցակից թիմերի կողմից կայացած խաղերի ընթացքում ձեռք բերված միավորները:

Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

wp-apeth