Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

Ավելի վաղ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։ Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։ Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

wp-apeth