ՃՏՊ Նոր Հաճն քաղաքում. կան տուժածներ

ՃՏՊ Նոր Հաճն քաղաքում. կան տուժածներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 14:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ` Յուրի Ղ․, ծնված 1957 թ.) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Սամվել Մ․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմեն Բ․-ն (ծնված 1997 թ.) և Արմեն Թ․-ն տեղի ուժերով տեղափոխվել են հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

wp-apeth