Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Նոյեմբերի 8-ին, ժամը 23։41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։58-ին, մարվել՝ նոյեմբերի 9-ին, ժամը 00։10-ին։ Այրվել է «Vento» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

wp-apeth