Ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ Արայիկ Հարությունյան

Ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ամբողջ օրվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված անելիքները։ Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Ինչ վերաբերում է ստորագրված եռակողմ հայտարարությանը, ապա դրա վերաբերյալ մանրամասնորեն հանդես կգամ ավելի ուշ:

Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակկունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ: Խոնարհումս բոլոր այն անձանց, ովքեր իրենց փոքրիկ լուման անգամ ներդրեցին Հայրենիքի պաշտպանության ծանր գործում»,- գրել է Հարությունյանը:

wp-apeth