Բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 25 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծեծի՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձնական ունեցվածքի գողության և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, խարդախության, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth