Հումանիտար օգնություն է ցուցաբերվել ՀՀ-ում գտնվող փրկարար ծառայողների բոլոր ընտանիքներին

Հումանիտար օգնություն է ցուցաբերվել ՀՀ-ում գտնվող փրկարար ծառայողների բոլոր ընտանիքներին
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու միջամտությամբ, հումանիտար օգնություն է ցուցաբերվել ՀՀ-ում գտնվող փրկարար ծառայողների բոլոր ընտանիքներին։ Պատերազմի պատճառով ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած փրկարար ծառայողների ընտանիքները ստացել են համապատասխան օգնություն`《Թովմասյան》բարեգործական հիմնադրամի կողմից։ Ծառայության տնօրենը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի անձնակազմին` Արտակ Թովմասյանի գլխավորությամբ, այս դժվար օրերին մեր ծառայողների ընտանիքներին զորավիգ լինելու համար, նշել, որ յուրաքանչյուրի աջակցությունն ու ուշադրությունը ոչ միայն կարևոր, այլև մարդասիրական դրսևորում է։

wp-apeth