Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վրաստան

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վրաստան

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Վրաստան, որտեղ նոյեմբերի 15-ին կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Ցավոք, կորոնավիրուսի թեստի դրական պատասխանների պատճառով Վրաստան չեն մեկնել կիսապաշտպաններ Էդգար Բաբայանը և Աղվան Պապիկյանը, ինչպես նաև ՀՖՖ օպերատորը և թարգմանիչը: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը Վրաստան է մեկնել հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
  • Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան»
  • Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
  • Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
  • Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
  • Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
  • Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

Կիսապաշտպաններ

  • Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
  • Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
  • Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
  • Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
  • Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
  • Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
  • Սոլոմոն Ուդո – «Արարատ»
  • Կարեն Մուրադյան – «Արարատ»

Հարձակվողներ

  • Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)
  • Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են մայրաքաղաք Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանցում:

wp-apeth