Հրդեհ Արթիկ քաղաքում

Հրդեհ Արթիկ քաղաքում

Նոյեմբերի 14-ին, ժամը 23:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 17 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 15-ին, ժամը 00:16-ին, մարվել՝ 00:37-ին: Այրվել են թիվ 17 հասցեում գտնվող օժանդակ շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

wp-apeth