Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ

Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հիմնավոր ճանաչել  ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալումը։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Այսպիսով, Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։

Աշոտ Մինասյանը  ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ։

wp-apeth