Հաստատվել է 1589 նոր դեպք և 28 (+6) մահ. ընդհանուր 120459 դեպք

Հաստատվել է 1589 նոր դեպք և 28 (+6) մահ. ընդհանուր 120459 դեպք

Նոյեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 1726 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:

wp-apeth