Հայաստանից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են

Հայաստանից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և՛ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և՛ Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:

Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:

wp-apeth