Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին

Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախարար Հարությունյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին:

Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ավանդ կներդնի՝ ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խորը հարաբերություններ, համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ»,– ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Դեսպան Ֆան Յունը Հայաստանի նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը: Նշելով, որ Հայաստան ժամանելուն պես մեծ հյուրընկալություն է զգացել՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն բարեկամության երկար տարիների լավ ավանդույթներ և ակնկալում է շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունների զարգացումը:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության, նաև մեր երկրի տարածքով դեպի ԱՄՆ կամ Եվրոպա տարանցիկ թռիչքների հնարավորությունը: Կարևորվել է նաև համագործակցությունը զբոսաշրջային ոլորտում:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակին:

wp-apeth