Հրդեհ Մարտունի քաղաքում

Հրդեհ Մարտունի քաղաքում

Նոյեմբերի 21-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքում այրվում է շինության տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են մոտ 100 հակ անասնակեր և տանիքի ծածկից մոտ 20 քմ հատված։

wp-apeth