Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզում բնակվող մի տղամարդ մեքենայում պահում և օգտագործում է թմրամիջոց: Նույն օրը 59-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Մեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ 115 գ կանեփանման զանգվածով: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

wp-apeth