Հրդեհ Նորագավիթի 13-րդ փողոցում

Հրդեհ Նորագավիթի 13-րդ փողոցում

Նոյեմբերի 24-ին, ժամը 04։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթի 13-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 06։23-ին։ Այրվել է տան գույքը։

wp-apeth