Գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցել են հայ երեք մարզուհի

Գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցել են հայ երեք մարզուհի

Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշար: Ավելի քան 20 երկրների պատվիրակների թվում էին նաև Հայաստանի երեք մարզուհիներ:

Մեծահասակների բազմամարտում Սիլվա Սարգսյանը  գոհացնող արդյունք ցույց տվեց: Նա 23 մասնակիցների պայքարում ճանաչվեց 17 -րդը:

Կրտսերների ստուգատեսում մեր Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը նույնպես դժգոհելու տեղիք չտվին, քանզի 15 գեղանիների մրցավեճում  զբաղեցրին համապատասխանաբար 9-րդ և 11-րդ հորիզոնականները:

Մրցաշարը ներկայացուցչական էր և հարթակի վրա իրենց վարպետությունը դրսևորեցին նաև մարզաձևի մի շարք հեղինակություններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth