Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը

Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանն Արցախյան պատերազմից հետո պատրաստվում է «բարեփոխումներ անել բանակում», այդ թվում՝ օպտիմալացնել զորքի թիվն առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով ու անցնել զինտեխնիկայի ու սպառազինության նոր համակարգերի։ Նա նշել է, որ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, անօդաչու ավիացիայի և հրթիռահրետանային ստորաբաժանումների զարգացմանը:

Այս մասին Հարությունյանը հայտնել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում։

Նրա խոսքով՝ փոփոխություններն արդեն ընթացքում են և այդ գործընթացում ներգրավված է նաև ռուսական կողմը։ Հունվարի 25-30-ը այդ նպատակով Հայաստանում է եղել ՌԴ ՊՆ պատվիրակությունը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth