Կփորձեն լուծել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները

Կփորձեն լուծել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Սյունիքի մարզպետարանին: Որոշման ընդուման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ՀՀ Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցություն տրամադրման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ըստ այդմ՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին կհատկացվի 500,000 հազ. դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով գործադիրը մեկ այլ որոշմամբ 1,200 մլն դրամ կհատկացվի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Վերոնշյալ 9 մարզերում կիրականացվեն բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր:

wp-apeth