Բաց դռների օր Սևանում. գողության փորձեր

Բաց դռների օր Սևանում. գողության փորձեր

Հունիսի 5-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ են ստացել, որ Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Ձեռնարկած միջոցառման արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Երևանում հաշվառված 39-ամյա մի տղամարդ: Փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ մեկուկես ժամ առաջ, օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու հանգամանքից, գողության նպատակով մտել է մի բնակարան, սակայն հանդիպելով տանտիրոջը՝ դիմել է փախուստի: Հետագա հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախորդ փորձից մոտ մեկուկես ժամ առաջ տղամարդը, կրկին բաց դռնով, մտել է նույն շենքի մեկ այլ բնակարան: Այս դեպքում էլ, սակայն, տանտերը տանն էր, և տղամարդը դարձյալ փախել էր ձեռնունայն: Քննությամբ հանգամանքները պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth